Եվրոպային կոչ են արել համակերպվել Թրամփի քաղաքականության հետ
Համաշխարհային Մամուլ
Եվրոպան պետք է հաշտվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ֆինանսավորելու քաղաքականության հետ և ընդունի այլ ռազմավարություն։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։
Պարբերականը նշել է՝ եվրոպացի պաշտոնյաները սկսել են իրենց ուշադրությունը սևեռել ռուսական սառեցված ակտիվներին, քանզի նախագահ Թրամփի օրոք Ուկրաինային ամերիկյան օգնությունը սպառվում է: Ռուսաստանի ակտիվների հետագա օգտագործման գաղափարը լայն աջակցություն է ստացել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունից և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից ներկայացված նմանատիպ առաջարկից հետո:
«Սա շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական շրջադարձ է։ Հաշվի առնելով Թրամփի մեկուսացման արտաքին քաղաքականությունը՝ Եվրոպան պետք է հաշտվի և այլ ռազմավարություն ընդունի», - նշել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան