Անվճար պանիրը միայն թակարդում է․ Reuters
Աշխարհ
Բելգիան հրաժարվել է բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները՝ միաժամանակ պահանջելով ամբողջ ԵՄ-ի իրավական երաշխիքները երկրի հնարավոր ֆինանսական ռիսկերի բաժանման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել Է թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը, նրա խոսքը մեջբերում Է Reuters-ը։
«Անվճար պանիրը միայն թակարդում է։ Միշտ կան հետևանքներ: Երեկ ես գործընկերներին բացատրում էի՝ ուզում եմ ստանալ իրենց ստորագրությունները հայտարարության տակ. եթե մենք վերցնենք ռուսական փողերը, օգտագործենք դրանք, ապա բոլորս պատասխանատվություն կկրենք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Ինձ չարագործի դեր մի տվեք, ես շատ կառուցողական եմ եղել հենց սկզբից», - ընդգծել է Բելգիայի վարչապետը։
Վերջինս նաև կոչ է արել ԵՄ մյուս անդամ երկրներին «լիովին թափանցիկ» քաղաքականություն վարել իրենց տարածքում գտնվող ռուսական ակտիվների հետ, որոնք, նրա խոսքով, այլ արևմտյան երկրներում «պակաս չեն, քան Բելգիայում»:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել