Աթենքը կրկին «գտնվում է ՆԱՏՕ-ի ճիրաններում»․ Kathimerini
Աշխարհ
ՆԱՏՕ-ն ճնշում է գործադրում Հունաստանի վրա՝ պահանջելով ուժեղացնել Ուկրաինայի աջակցությունը և նրան փոխանցել Mirage կործանիչներ։ Այս մասին հայտնում է Kathimerini թերթը։
Պարբերականը նշում է՝ Աթենքը կրկին «գտնվում է ՆԱՏՕ-ի ճիրաններում», որը փորձում է ուժեղացնել երկրի մասնակցությունը Կիևին աջակցելուն: Հստակեցվում է՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրները Աթենքից պահանջում են մի քանի Mirage 2000-5 կործանիչներ վաճառել միջնորդ երկրներին՝ դրանք հետագայում Ուկրաինային հանձնելու համար:
Հնարավոր միջնորդներ կարող են դառնալ ԱՄՆ-ն, Գերմանիան, Չեխիան կամ Էստոնիան։ Թերթն ընդգծել է՝ երկրի իշխանությունները բացասաբար են վերաբերվում ՆԱՏՕ-ի պահանջին, քանզի ցանկանում են խուսափել Ռուսաստանի դեմ բարձր տեխնոլոգիական համակարգեր օգտագործելու հնարավորությունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ