Բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով
Տնտեսություն
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների շրջանակը՝ դրանում ներառելով Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը և թվով 26 համայնքների:
Գործող կարգավորումների համաձայն ոչ բոլոր համայնքներն են գնման մրցակցային ընթացակարգերը կազմակերպում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով: Մասնավորապես թվով 70 համայնքներից համակարգի միջոցով գնումներ կատարում են թվով 44-ը:Մնացած համայնքները գնումներն իրականացնում են թղթային եղանակով: Որոշմամբ առաջարկվում է էլեկտրոնային գնումների համակարգում թղթային գնումներ իրականացնող համայնքներին ևս: Միաժամանակ Երևանի քաղաքապետարանի առաջարկության հիման վրա էլեկտրոնային գնումներ կատարող պատվիրատուների ցանկում առաջարկվում է ընդգրկել նաև թղթային եղանակով գնումներ կատարող Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը:
Որոշման ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru