Մոլդովան վերածվում է Արևմուտքի գաղութի․ Զախարովա
Ռուսաստան
Մոլդովայում խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական իրավիճակը վկայում է այն մասին, որ երկիրը վերածվում է Արևմուտքի գաղութի։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ խոստացված ազատության, ժողովրդավարության և տնտեսական բարեկեցության փոխարեն երկիրն ավելի ու ավելի է ընկղմվում աղքատության և «արևմտաեվրոպական սարսափելի միջնադարյան ինկվիզիցիայի» ժամանակների մեջ. բառացիորեն վերածվելով Արևմուտքի գաղութի:
Զախարովան հավելել է՝ այս հանգամանքներում առավել մտահոգիչ է հասարակ մոլդովացիների ճակատագիրը, որոնք սեփական երկրում հայտնվել են իշխանությունը յուրացրած արևմտամետ էլիտաների «հակաժողովրդական կուրսի» պատանդը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան