«Չէ՞ որ պետք է հասկանալ՝ ինչ բարձրության է լինելու ցանկապատը, որ հետո դրան մի քանի մետր էլ ավելացնեն՝ դրոնների համար». Զախարովա
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած՝ սահմաններին «դրոնների պատ» կառուցելու նախաձեռնությունը։ «Նրանք չէ՞ին ցանկանում պարզապես ցանկապատ կառուցել։ Չէ՞ որ պետք է հասկանալ՝ ինչ բարձրության է լինելու ցանկապատը, որ հետո դրան մի քանի մետր էլ ավելացնեն՝ դրոնների համար», — կատակել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ում բացակայում է հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականացվի այս ծրագիրը։ Նա ընդգծել է, որ եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունները ԲՊԼԱ-ների միջադեպերի մասին հաճախ ծառայում են որպես «ռազմական ծախսերի աճը արդարացնելու պատրվակ»։
Ֆոն դեր Լայենը նախապես հայտարարել էր «դրոնների պատ» ստեղծելու որոշման մասին Կոպենհագենում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո, սակայն նախաձեռնությունը հանդիպել է եվրոպացի առաջնորդների սքեպտիցիզմին և դեռևս չի ստացել աջակցություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան