Պեսկով․ Արևմուտքը նույնիսկ վախենում է խոսել Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու մասին
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմտյան երկրները «նույնիսկ վախենում են բարձրաձայնել» Ուկրաինային միջուկային զենքի հնարավոր փոխանցման մասին։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Դրա մասին առայժմ նույնիսկ չեն խոսել։ Դրա մասին նույնիսկ վախենում են խոսել, և փառք Աստծո», — ընդգծել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ Ուկրաինային միջուկային զենքի վերադարձի հավանականությունը «չնչին կամ զրոյական» է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան