Քիթ Ուրբանը կարող է կորցնել միլիոններ՝ Նիկոլ Քիդմանին դավաճանելու դեպքում
Աշխարհ
RadarOnline-ը գրում է, որ դերասանուհի Նիկոլ Քիդմանի ամուսինը՝ ավստրալացի երգիչ Քիթ Ուրբանը, կարող է կորցնել միլիոնավոր դոլարներ, եթե լուրերը նրա դավաճանության մասին հաստատվեն։
Ինսայդերների խոսքով՝ եթե ապացուցվի Ուրբանի անհավատարմությունը, դա կարող է հնարավորություն տալ վերանայել զույգի ամուսնալուծության պայմանագիրը և փոխել ֆինանսական պայմանները՝ հօգուտ Քիդմանի։ Վերջին օրերին տարածվել էին խոսակցություններ Ուրբանի սիրավեպի մասին երիտասարդ կնոջ հետ, որը կապված է երաժշտական ոլորտի հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Քիդմանը դիմել էր ամուսնալուծության համար՝ նշելով «անհաշտելի տարաձայնությունները»։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, նա ստորագրել էր երկու դուստրերի համատեղ խնամակալության պայմանագիրը, որն իր հերթին Ուրբանը ստորագրել էր օգոստոսի 29-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ