Մայրաքաղաքի տեղափոխումն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն. Իրանի նախագահ
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն ասել է, որ մայրաքաղաքի տեղափոխումը պարզապես գաղափար չէ, այլ անհրաժեշտություն։
Այս մասին նա հայտարարել է Հորմոզգան նահանգում ձեռնարկատերերի և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ՝ մեկնաբանելով երկրի Գերագույն առաջնորդի հետ իր զրույցներից մեկը, հաղորդում է Donya E-ն։
«Այդ հանդիպման ժամանակ ես առաջարկ արեցի մայրաքաղաքը Պարսից ծոց տեղափոխել։ Երբ այս տեղեկատվությունը հայտնվեց լրատվամիջոցներում, շատերը կասկածամիտ էին։ Սակայն հիմա, իրական դժվարությունների առջև կանգնած, պարզ է դառնում. սա ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտություն», - ընդգծեց Պեզեշկյանը։
Նախագահը վստահեցրել է, որ պետությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ թե՛ լիազորությունների, թե՛ աջակցության առումով, որպեսզի հող նախապատրաստեն նահանգներում ջանքերի և գործունեության համար։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից