Գուտերեշը կիսում է ՄԱԿ-ի կառուցվածքը բարեփոխելու անհրաժեշտության դիրքորոշումը
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կիսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումը՝ ՄԱԿ-ի կառուցվածքը բարեփոխելու անհրաժեշտության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցմանը:
«Իհարկե, գլխավոր քարտուղարը նույնպես կարծում է, որ ՄԱԿ-ի կառուցվածքը պետք է բարեփոխվի: Ես չեմ կարող մեկնաբանել մանրամասները, քանի որ ծանոթ չեմ Ռուսաստանի նախագահի կոնկրետ առաջարկներին: Բայց այո, ընդհանուր առմամբ, նրա հայտարարությունները լիովին համապատասխանում են գլխավոր քարտուղարի դիրքորոշմանը», - պատասխանել է Հաքը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը ընդգծել էր , որ ՄԱԿ-ի կառուցվածքն ու մարմինները պետք է հարմարեցվեն աշխարհի մեծամասնություն կազմող երկրների շահերին։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից