Ինչ են խոսում Եվրամիության կուլիսներում․ Օրբան
Աշխարհ
ԵՄ երկրների մեծ մասը փակ դռների հետևում համաձայն է Հունգարիայի դիրքորոշմանը, որ Եվրոպան շարժվում է դեպի պատերազմ, և որ ապագայում Ուկրաինա ուղարկված զինվորականները կվերադառնան դագաղներով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth-ի եթերում։
«Ավելի ու ավելի շատ երկրներ են կիսում Հունգարիայի կարծիքը՝ մենք կշարժվենք դեպի պատերազմ, և վաղ թե ուշ տուն կվերադառնան դագաղները մեր երիտասարդների հետ», - ասել է քաղաքական գործիչը:
Նա հավելել է՝ քննարկումների բաց մասում Հունգարիային երբեմն աջակցում է միայն Սլովակիան, իսկ մյուսները՝ քննադատում: Սակայն կուլիսներում ամեն ինչ այլ է, և կան նրանք, ովքեր պաշտպանում են Հունգարիայի դիրքորոշումը, և նրանց շարքերը համալրվում են։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)