Երախտապարտ եմ Ադրբեջանին՝ աջակցության համար․ Զելենսկի
Աշխարհ
Հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իր սկզբունքային և հետևողական աջակցության համար։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք քննարկեցինք Ուկրաինայում արդար խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև էներգետիկ ու պաշտպանական ոլորտներում գործընկերության հետ կապված հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք հետագա շփումների վերաբերյալ։
Ես երախտապարտ եմ Ադրբեջանին՝ աջակցության համար»,– գրել է նա։
Նշենք, որ Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները Դանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ են վարել անգլերենով։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից