Ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի» նախագահը կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը կայցելի Ադրբեջան, Report-ին հայտնել է Ադրբեջանում Կիպրոսի թուրքերի ներկայացուցիչ Ուֆուկ Թուրգաները։
Նրա խոսքով՝ Թաթարն Ադրբեջան կայցելի հոկտեմբերի 6-7-ը։
Այցի ընթացքում Էրսին Թաթարը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովին։
Նշենք, որ որպես անկախ պետություն` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի, օկուպացնում է այս տարածքը: Թուրքիան զավթել և օկուպացիայի է ենթարկել Կիպրոսի Հանրապետության հյուսիսային հատվածը 1974 թվականի ներխուժման ժամանակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն