Դաշնակցական երիտասարդները կոչով դիմել էն ֆրանսիական Սենատին
Աշխարհ
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը և Հայաստանի Երիտասարդական միությունը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հաստատման կոչով դիմել են Ֆրանսիայի Սենատին։ Ստորև ներկայացնում ենք կոչն ամբողջությամբ։
«Ֆրանսիայի Սենատի հարգարժան անդամներ, Մենք` ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունների անդամներս, կոչ ենք անում Ձեզ՝ ընդունել Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պաշտպանում է մարդկային արժանապատվությունն ամբողջ աշխարհում:
2012թ. հունվարի 23 -ը կարևոր օր կարող է դառնալ հայության, և նաեւ` ողջ միջազգային հանրության համար:
Վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատը տուրք չի տա Թուրքիայի կողմից արդեն ավանդական դարձած հիստերիային:
Համոզված ենք` Ձեր քայլը նպաստելու է նաև, որ Թուրքիայի երիտասարդությունը սթափվի և փորձի նոր դիտանկյունից նայել իր պատմությանն ու իր նախնիների արարքներին`պատասխանատվության կանչելով իր ղեկավարությանը:
Մենք հավատում ենք Ֆրանսիայի արդարամտությանն ու ազատատենչությանը»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի