38-ամյա տղամարդը ամուսնացել է 15-ամյա դպրոցական աղջկա հետ. Ղրղզստան
Աշխարհ
Ղրղզստանում հայրը պահանջում է պատժել նախկին կնոջը և դստեր խորթ հորը՝ անչափահաս աղջկան 38-ամյա տղամարդու հետ ամուսնացնելու համար։
Դեպքը տեղի է ունեցել Կարագանդայում: 15-ամյա աղջկա մայրը և խորթ հայրը դպրոցական աղջկան ամուսնացրել են 38-ամյա տղամարդու հետ: Հարսանիքից հինգ օր անց անչափահասը փախել է՝ ապրելու իր կենսաբանական հոր հետ:
Հոր խոսքով՝ ամուսինը երեք անգամ բռնաբարել է իր երիտասարդ կնոջը: Նա դիմել է ոստիկանություն, որից հետո հարուցվել է քրեական գործ: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է. նա թաքնվում էր Աստանայում:
Հայրը հայտարարել է, որ իր նախկին կինը և խորթ հայրը վկաներ են, բայց նրանք նույնպես հանցագործություն են կատարել անչափահասի նկատմամբ՝ նրան ամուսնացնելով: Ծնողը հավելել է, որ ինքը և կասկածյալը պատկանում են նույն կրոնական դավանանքին, որի օրենքների համաձայն՝ դպրոցական աղջկան տվել են չափահաս տղամարդու:
Հայրը պահանջել է, որ իր նախկին կինը զրկվի ծնողական իրավունքներից, որպեսզի իր մյուս երեխաները չհայտնվեն նմանատիպ իրավիճակում:
Թարգմանությունը՝ Lurer.com-ի


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ