Sony պատրաստվում է հրաժեշտ տալ PlayStation 4-ին՝ սկսելով սահմանափակել օնլայն ծառայությունները
Աշխարհ
Sony ընկերությունը նախատեսում է աստիճանաբար դադարեցնել PlayStation 4 կոնսոլի աջակցությունը։ Ըստ Insider Gaming-ի՝ արդեն 2026 թվականի գարնանից կոնսոլը կկտրվի մի շարք ինտերնետային ծառայություններից․ PlayStation Network-ում այլևս չեն երևալու օգտատերերի պրոֆիլները, կփակվի ակտիվության լենտան և մի շարք լրացուցիչ ֆունկցիաներ։
Լրագրող Թոմ Հենդերսոնի խոսքով՝ այս քայլը փաստում է, որ ընկերությունը մտադիր է վերջնականապես դադարեցնել PS4-ի տեխնիկական աջակցությունը։ Թեև կոնսոլը թողարկվել է դեռ 2013-ին և շարունակում է մեծ պահանջարկ ունենալ, Sony-ն արդեն պատրաստվում է անցում կատարել հաջորդ սերնդի սարքերին։
Չնայած օնլայն ծառայությունների դադարեցմանը՝ PS4-ի տերերը դեռ կարող են խաղալ իրենց խաղերը, հատկապես եթե դրանք ֆիզիկական կրիչների վրա են։ Գեյմերները սպասում են նաև նոր PlayStation 6 մոդելին, որը, ըստ լուրերի, կարող է հայտնվել շուկայում առաջիկա մի քանի տարում և արժենալ մոտ 500 դոլար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ