Թուրքիայից արտաքսել են Ռուսաստանում խոշոր խարդախության մեջ մեղադրվող կնոջ
Ռուսաստան
Ռուսաստանի քաղաքացի, որը մեղադրվում է մեծածավալ խարդախության մեջ, արտաքսվել է Թուրքիայից և վերադարձվել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Կնոջը միջազգային հետախուզում էր հայտարարած Ինտերպոլը։ Քննության տվյալներով՝ 2017-2018 թթ․ նա հանցավոր խմբի կազմում կնքել է կեղծ վարկային պայմանագրեր մայրական կապիտալի սերտիֆիկատների տերերի հետ՝ իբր բնակարան կառուցելու նպատակով։ Կեղծ փաստաթղթերի միջոցով հանցակիցները ստացել են գումարներ Ռուսաստանի Պենսիոն և սոցիալական ապահովության ֆոնդից՝ պատճառելով պետությանը խոշոր վնաս։
Քրգործի հարուցումից հետո կինը թաքնվել էր արտերկրում։ Նրան հայտնաբերել են ռուսական ՆԳՆ-ի Ինտերպոլի ազգային բյուրոյի և թուրքական իրավապահների համագործակցության արդյունքում, ձերբակալել և արտաքսել Ռուսաստան՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան