Կուրսկի մարզում ԱԹՍ հարձակումը խոցել է առևտրի կենտրոն․ կա երկու տուժած
Ռուսաստան
Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի ԱԹՍ-ն հարվածել է Բելովսկու շրջանի Բելայա ավանի առևտրի կենտրոնին։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով տուժել են տղամարդ և կին, որոնց տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, և հոսպիտալացում չի պահանջվել։ Բացի այդ, վնասվել է բեռնատար մեքենա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կուրսկի մարզի Սուջանի շրջանի դատարանը 117 քաղաքացու ճանաչել է որպես ուկրաինական զորքերի կողմից մարզի օկուպացիայի զոհեր․ նրանց մեծ մասը համարվում է անհայտ կորած այդ ժամանակաշրջանից։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)