Էրդողանն ու Թրամփը քննարկել են Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
«Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ վերջինիս խնդրանքով։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը», - հայտնել է գրասենյակը։
Էրդողանը նշել է, որ սեպտեմբերի 25-ին Վաշինգտոն կատարած իր այցը ամրապնդել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, և կարևոր է քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ամրապնդելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ