Արևմուտքում քննադատել են Գերմանիայի հայտարարությունները Ռուսաստանի մասին
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը ծիծաղելի է անվանել Գերմանիայի իշխանությունների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհնարինության մասին: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
«Գերմանիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, իսկ ես ուշադիր լսել եմ. նրանք չեն ցանկանում բանակցել։ Դա շատ ծիծաղելի է», - ասել է փորձագետը։ Նրա խոսքով՝ հենց Արևմուտքն է բազմիցս հրաժարվել մի շարք համաձայնագրերով իրենց պարտավորություններից, մասնավորապես՝ Մինսկի համաձայնագրից և ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու խոստումներից:
«Եվ դրանից հետո Գերմանիայի կառավարությունը հանդգնություն ունի պնդելու, որ Ռուսաստանը դիվանագիտություն չի ուզում» - եզրափակել է տնտեսագետը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան