ԱՄՆ-ում Թրամփի պատկերով մետաղադրամներ կթողարկվեն (լուսանկար)
Լուսանկարներ
ԱՄՆ գանձապետարանը քննարկում է մեկ դոլար անվանական արժեքով նոր կոլեկցիոն մետաղադրամների թողարկման հնարավորությունը՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով: Այս մասին հայտնում է Fox Business-ը։
Նշվում է՝ այդ քայլը նախատեսվում է ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակի տոնակատարության շրջանակներում: Նախագծի համաձայն՝ Թրամփը պատկերված կլինի բռունցքը բարձրացրած՝ ամերիկյան դրոշի ֆոնին։
Ընդգծվում է՝ այս կերպարը հղում է անում 2024 թվականին նրա դեմ մահափորձից հետո արված լուսանկարին։ Այնուամենայնիվ, Գանձապետարանի ներկայացուցիչը նշել է՝ վերջնական դիզայնը դեռ հաստատված չէ:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար