Ես աշխատում եմ այդ ուղղությամբ․ Օրբան
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է` Բուդապեշտը կարող է անմասն մնալ, եթե Եվրամիության երկրները որոշեն ներքաշվել պատերազմի մեջ, փոխանցում է Hetek-ը։
«Երբ Եվրոպան որոշի պատերազմ սկսել, կամ Եվրոպայի երկրների մեծ մասը որոշի պատերազմ սկսել, արդյոք Հունգարիան կունենա բավարար հնարավորություններ, տաղանդ, ուժ և գիտելիք, որպեսզի չխառնվի նման աճող հակամարտության մեջ։ Կարծում եմ՝ դա հնարավոր է: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Հունգարիայի վարչապետը խոսել է նաև Բուդապեշտի վրա արտաքին ազդեցության փորձերի հետ կապված մտահոգությունների մասին: Նրա խոսքով՝ Բրյուսելի նպատակը Հունգարիայում ուկրաինամետ կառավարություն ունենալն է։ «Ուկրաինան նույնպես շահագրգռված է դրանում, ուկրաինացիներն աջակցում են հունգարական ընդդիմությանը», - հավելել է Օրբանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ