Չիկագոյում սահմանապահների խստացված ռեյդը վերածվել է զանգվածային ձերբակալությունների և քննադատությունների
Համաշխարհային Մամուլ
Չիկագոյում ԱՄՆ սահմանապահ գործակալները գիշերային լայնածավալ ռեյդ են իրականացրել՝ ուղղաթիռներից իջնելով շենքերի տանիքներին և կոտրելով դռները։ Գործողությունը, որը նախատեսված էր բռնել վենեսուելացի Tren de Aragua խմբավորման անդամներին, սակայն ընդգրկել է նաև ԱՄՆ քաղաքացիների ու ընտանիքների։ Ձերբակալվել է առնվազն 37 մարդ, հիմնականում վենեսուելացիներ, իսկ չորս ամերիկացի երեխա ժամանակավորապես վերցվել է ծնողներից։
Բնակիչներից ոմանք պատմել են, որ իրենց զենքի սպառնալիքով գետնին են պարկել տվել և կապել ձեռքերն ամրակներով։ Վենեսուելացի Նաուդելիսը հայտնել է, որ իր չորս տարեկան որդին տեսել է, թե ինչպես գործակալներից մեկը հարվածել է տղամարդու, իսկ իր հեռախոսը խլվել է, երբ փորձել է նկարել միջադեպը։
Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Պրիցքերը քննադատել է զինված սահմանապահների տեղակայումն ու կիրառած մեթոդները՝ դրանք անվանելով «ավտորիտար»։ Նահանգում գործողությունը հայտնի է որպես «Operation Midway Blitz», և դարձել է Թրամփի վարչակազմի ամենախոշոր միգրացիոն գործողություններից մեկը Դեմոկրատների ղեկավարած քաղաքներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան