Վրաստանում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները
Աշխարհ
Վրաստանում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները։
Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20:00-ին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ժամը 17: 00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 33,5 տոկոս:
Ակնկալվում է, որ նախնական արդյունքները կհայտարարվեն երկու ժամվա ընթացքում:
Նշենք՝ ընտրությունները ուղեկցվել են զանգվածային ցույցերով։ Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելիի պողոտան և հարակից Ազատության հրապարակը:
Հիշեցնենք՝ Վրաստանի 64 շրջաններում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցում է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան