Իսրայելը համաձայնել է Թրամփի առաջարկին
Աշխարհ
Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում գտնվող իր զորքերը ետ տանել մինչև իրենց սկզբնական գիծ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial-ում։
«Երբ ՀԱՄԱՍ–ը հաստատի սա, հրադադարը անմիջապես ուժի մեջ կմտնի, կսկսվի պատանդների և գերիների փոխանակումը, և մենք կստեղծենք պայմաններ նահանջի հաջորդ փուլի համար, որը մեզ ավելի կմոտեցնի այս 3000-ամյա աղետի ավարտին», - գրել է Թրամփը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է 20 կետից բաղկացած խաղաղության պլան Գազայի համար՝ թշնամության ավարտի նպատակով։ Պլանը պահանջում է բոլոր իսրայելցի պատանդների ազատում՝ հրադադարի 72 ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ