Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվել Իսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից 

Ուսուցչի վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով․ ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:

«Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։

Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Եվ այսօր՝ այդ իրադարձությունից գրեթե 60 տարի անց, մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք, որովհետև տեխնոլոգիական զարգացումը, կրթական համակարգի առաջ կանգնած խնդիրները պահանջում են մի կողմից վերաիմաստավորել ուսուցչի դերը, մյուս կողմից՝ նրան ընձեռել նոր կարգավիճակ, որն այդ նոր պայմաններում կշարունակի ուսուցչի մասնագիտությունը պահել գրավիչ և մրցունակ երիտասարդների համար, կխրախուսի այսօր համակարգում աշխատող ուսուցիչներին՝ մնալ և շարունակել իրենց գործունեությունը։

Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։

Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր կառավարությունն արդեն իսկ էական քայլեր է նախաձեռնել ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության համակարգի և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։

2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով: Վերանայվել է ուսուցչի աշխատաժամանակը՝ շաբաթական 22 դասաժամից դառնալով 18`տարրական դասարանների համար և 20՝ հիմնական և ավագ դասարանների համար, ներդրվել են ուսուցչի հավելյալ վարձատրության մի շարք մեխանիզմներ՝ գյուղական փոքր դպրոցների, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար։

Բոլոր ուսուցիչների համար վարձատրության էական բարձրացման մեխանիզմ է դարձել կամավոր ատեստավորումը, որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 8400 հոգի։

Եթե հաշվի առնենք, որ մինչ այս էլ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում գրանցել է արդեն իսկ 6300-ից ավելի ուսուցիչ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ ուսուցչական համայնքի շուրջ կեսը կամ արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, կամ դիմել է, որ դառնա շահառու։

Սա մեծ ճանապարհ է, սիրելի՛ ուսուցիչներ, որը մենք անցել ենք միասին, անցել ենք թերահավատության, ապատեղեկատվության, կասկածների ուղեկցությամբ։ Անցել ենք, որովհետև միասին ենք։

Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար:

Սովորենք, որ սովորեցնենք։

Շնորհավո՛ր Ուսուցչի օրը»,- նշված է ուղերձում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններինDisney-ը հազարավոր աշխատատեղեր է կրճատում՝ Amazon-ի և Apple-ի հետ մրցակցության ֆոնինՊայթյուններ ու ռմբակոծություններ աշխարհում․ 24 մլրդ 250 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմինԹուրքիան և Հարավային Կորեան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացումըԲուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթողի անունըՄելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ
Ամենադիտված