Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ–ին
Աշխարհ
Հյուսիսային Կորեան սպառնացել է Միացյալ Նահանգներին «ռազմատեխնիկական միջոցներով», եթե Վաշինգտոնը շարունակի իր ուժերը կուտակել տարածաշրջանում, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Միացյալ Նահանգները... շարունակի զինված ուժերի վտանգավոր կուտակումը, այս զարգացումը մեզ կստիպի իրականացնել համապատասխան ռազմատեխնիկական միջոցներ՝ նոր սպառնալիքները վերացնելու և ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար», - ասել է նա «Ազգային պաշտպանության զարգացում 2025» զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ։
Կիմ Չեն Ընը կարծում է, որ Միացյալ Նահանգները մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կորեայում՝ «անհրաժեշտության դեպքում թշնամու դեմ կանխարգելիչ հարված հասցնելը» հեշտացնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ