ՄԱԿ-ում կզեկուցեն, թե «ինչպես են քաշել Գրետա Թունբերգի մազերից և ստիպել նրան համբուրել Իսրայելի դրոշը»
Աշխարհ
«Սումուդ» նավատորմի ակտիվիստները, այդ թվում՝ Գրետա Թունբերգը, բողոք կներկայացնեն ՄԱԿ՝ մեղադրելով իսրայելական ուժերին իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ, այն բանից հետո, երբ նրանք կանգնեցրել են դեպի Գազա ուղևորվող բոլոր նավերը՝ ձերբակալելով բոլոր անձնակազմի անդամներին: Այս մասին հայտնել են ակտիվիստների ներկայացուցիչները, հաղորդում է TT լրատվական գործակալությունը։
Ըստ ականատեսների հետ զրուցած ներկայացուցչի՝ «քաշել են Գրետա Թունբերգի մազերից և ստիպել համբուրել Իսրայելի դրոշը»։
«Սրանք լուրջ մեղադրանքներ են, որոնք պետք է հետաքննվեն: Ես մտադիր եմ մարդու իրավունքների այս խախտումների մասին հաղորդել ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին», - ասել է Սենա Էլիկուչուկը՝ ընդգծելով, որ ակտիվիստները պաշտպանված են միջազգային իրավունքով:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր եհթրին հայտարարել է, որ Գրետա Թունբերգը հրաժարվել է արագացված արտաքսումից և պնդել է, որ երկարաձգեն իր ձերբակալության ժամկետը։
Նախարարությունը նաև նշել է, որ ձերբակալված ակտիվիստների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքները բացահայտ սուտ են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ