Վրաստանի նախագահը մեղադրել է օտարերկրյա հատուկ ծառայություններին երկրում տեղի ունեցած անկարգությունների մեջ
Աշխարհ
Վրաստանում տեղի ունեցած անկարգություններին ներգրավված անձինք ուղղորդվել են երկրից դուրս գտնվող օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ցավոք, զուգահեռաբար ընթանում էր կառավարության տապալմանն ուղղված բողոքի ակցիա, և հասարակությունը ականատես եղավ վանդալիզմի ակտերի և կոչերի ... Վրաստանում դեռևս գործում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների վերահսկողության տակ գործող ուժեր», - ասել է նախագահը։
Ճեպազրույցի ժամանակ Կավելաշվիլին նաև հայտարարել է, որ Վրաստանում բռնի իշխանափոխությունը անհնար է: Նրա խոսքով՝ դա հնարավոր է միայն ընտրությունների միջոցով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ