Շուրջ հազար զբոսաշրջիկ է արգելափակվել Էվերեստի լանջին
Աշխարհ
Շուրջ հազար զբոսաշրջիկ է արգելափակվել Տիբեթի Էվերեստի արեւելյան լանջին՝ 4900 մետր բարձրության վրա, ձյան առատ տեղումների պատճառով։
Ուժեղ բուքը սկսվել է հոկտեմբերի 3-ի երեկոյան, տեսանելիությունը կտրուկ նվազել է՝ հասնելով մեկ մետրից պակաս, հայտնում են չինական լրատվամիջոցները: Երթուղու հիմնական հատվածները ծածկված էին ձյունով։ Որոշ զբոսաշրջիկներ կարողացել են կապ հաստատել փրկարարների հետ՝ օգնություն խնդրելով։ Բազմաթիվ տուրիստական խմբեր մնացել են ճամբարներում, հաղորդվում է, որ մի քանի մարդ հիպոթերմիա ունի:
Արգելափակված զբոսաշրջիկների մեծ մասը չինացիներ են։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ