Ի պատասխան Չինաստանի գործողությունների՝ Թայվանը սպառազինվում է․ Taipeitimes
Աշխարհ
Թայվանը մտադիր է լրացուցիչ չորս Patriot PAC-3 MSE համակարգերի և մինչև 500 հրթիռների գնում կատարել՝ ի պատասխան Չինաստանի արևելյան ափին հրթիռային օբյեկտների աճող թվի: Այս մասին հայտնում է Taipeitimes պարբերականը։
Ինչպես պարզաբանել է անանուն պաշտոնյան, առաջարկվող պատվերը կիրականացվի պաշտպանական գնումների հատուկ բյուջեի միջոցով: Նա նաև հավելել է՝ այդ նպատակների համար բյուջեից հատկացվել է մոտ 32,88 միլիարդ ԱՄՆ դոլար:
«Առաջարկվող ձեռքբերումը պետք է ներառի ավելի ցածր մակարդակի արձակման կայանքներ, հրթիռներ և ՀՕՊ ու հակահրթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգեր», - ընդգծել են աղբյուրները: Հաղորդվում է՝ առաջին խմբաքանակը կմատակարարվի արդեն այս տարվա վերջին և կտեղակայվի Հուալյան և Թայդուն նահանգներում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ