Լեհաստանը աշխատում է խաթարել և ոչնչացնել ԵԱՀԿ-ն․ Զախարովա
Աշխարհ
Լեհաստանը վաղուց է զբաղվում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) էությունը խաթարելու և ոչնչացնելու ապակառուցողական ջանքերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ստեղծվել է անվտանգության ոլորտում համագործակցությունը խթանելու համար։ Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների ջանքերի շնորհիվ «այդ անվտանգությունից և համագործակցությունից քիչ բան է մնացել»։
Հոկտեմբերի 5-ին հաղորդվել է, որ Ռուսաստանի ընտրական իրավունքի հանրային ինստիտուտի (ROIIP) ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել Վարշավայում ԵԱՀԿ գործող նախագահության կողմից կազմակերպված մարդկային չափման համաժողովին, քանի որ Լեհաստանը չեղարկել է նրանց վիզաները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ