Թալիբները հրաժարվել են Աֆղանստանում գտնվող ավիաբազան հանձնել ԱՄՆ-ին
Աշխարհ
«Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ Աֆղանստանը չի վերադարձնի Բահրամի ավիաբազան Միացյալ Նահանգներին։ Նա այս հայտարարությունն արել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Աֆղանցիները երբեք, ոչ մի պարագայում թույլ չեն տա, որ իրենց հողը հանձնվի որևէ մեկին», - ընդգծել է «Թալիբանի» խոսնակը։
Մուջահիդը նաև հայտնել է, որ «Թալիբանի» կառավարությունը բանակցություններ է վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում Աֆղանստանի դեսպանատան և Քաբուլում ԱՄՆ դեսպանատան վերաբացման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ