Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ Կարապետյան ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը Դուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև» Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասը Ռոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո Ֆերդինանդ Անգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիային 88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան 

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

Աշխարհ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել համագործակցության 2011թ. արդյունքներին ու երկկողմ կապերի առավել ամրապնդմանն ուղղված զարգացման հետագա ծրագրերին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել ձմռանը Սոչիում, լեռներում հանդիպել: Եվ ես դա խորհրդանշական եմ համարում: Մենք այժմ կքննարկենք հայ-ռուսական փոխգործակցության ընթացիկ վիճակը, կխոսենք այն մասին, թե ինչպես ավարտվեց անցած տարին: Այն վատ չի ավարտվել և՛ առևտրաշրջանառության, և՛ մեր համագործակցության տարբեր տեսանկյուններից՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմատեխնիկականից: Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:

Երկկողմ հարաբերություններից բացի, առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային խնդիրներ: Կյանքը բավականաչափ բարդ է, կան մի ամբողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հետո մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային շատ բարդ խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ:

Սրտանց ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Սոչիում»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ հրավերքի և այն ջանքերի համար, որ ՌԴ նախագահը ներդնում է ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:

«Այս հանդիպումներն իսկապես դարձել են ավանդական, դրանք շատ օգտակար են: Շնորհակալություն Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Իրոք, և՛ այս հանդիպումները, և՛ Ձեր ջանքերը, և՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն: Դրա համար էլ դրանք շատ օգտակար են, և, բնականաբար, սա լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարցերը:

Ես լիովին կիսում եմ այն տեսակետը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել: Ամեն դեպքում, մոտավորապես 15 տոկոս աճել է առևտրաշրջանառությունը: Դա էական է: Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու պատրաստակամության համար: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ՌԴ նախագահին ասել է Սերժ Սարգսյանը:

Սոչիում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը' նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը

(23 հունվարի, 2012թ.)

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում և քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը' հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում' ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2012թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազել
Ամենադիտված