Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահ Իլհամ Ալիևի հրավերով կայցելի Ադրբեջան։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ նա կմասնակցի Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) 12-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում։
«Տարածաշրջանային խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովը կանդրադառնա ԹՓԿ-ի ինստիտուցիոնալ կառուցվածքի ամրապնդման և կազմակերպության շրջանակներում համագործակցության ընդլայնման ջանքերին։ Նախատեսվում է ընդունել տարբեր փաստաթղթեր և որոշումներ, այդ թվում՝ Գաբալայի հռչակագիրը։
Նախագահ Էրդողանը, ինչպես սպասվում է, կմասնակցի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և կհանդիպի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան