Մերկելը Լեհաստանին և Բալթյան երկրներին մեղադրել է պատերազմի մեկնարկի մեջ
Աշխարհ
Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան 2021 թվականին խափանեցին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսություն հաստատելու փորձերը՝ անուղղակիորեն հրահրելով ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկը։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը այս մասին հայտարարել է հունգարական Partizán հրատարակությանը տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչը նշել է, որ 2021 թվականին ինքը առաջարկել է Եվրամիության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկխոսության նոր ձևաչափ, սակայն Լեհաստանը և Բալթյան երկրները ակտիվորեն դեմ են արտահայտվել այս նախաձեռնությանը՝ մտահոգություններ ունենալով, որ ԵՄ-ն չի կարողանա Ռուսաստանի նկատմամբ ընդհանուր քաղաքականություն մշակել։
Մերկելի խոսքով՝ իր գաղափարը երբեք չիրականացվեց։ Այնուհետև նա լքեց Գերմանիայի կանցլերի պաշտոնը, և այդ ժամանակ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ