Մերցն ու Թրամփը անդրադարձել են Ռուսաստանին․ Ինչ է քննարկվել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուսական սառեցված ակտիվներն ուկրաինական բանակին աջակցելու համար օգտագործելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսին։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլերը Թրամփին հայտնել է՝ ԵՄ-ում քննարկում են 210 միլիարդ եվրոյի օգտագործումը Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար:
Նա նշել է՝ Բեռլինը կողմ է ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելուն, սակայն դրան կտրուկ դեմ է Բելգիան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ