Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները
Աշխարհ
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդի հետ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը նշել է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական կապերի կարևորությունը և ընդգծել դրանց ներդրումը երկու երկրների բանակների զարգացման գործում։
Իր հերթին, Ֆերգուս Օլդը գոհունակություն է հայտնել ադրբեջանա-բրիտանական համագործակցության ներկա վիճակի հետ կապված և ընդգծել նման հանդիպումների կարևորությունը հարաբերությունների հետագա զարգացման համար։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ, երկրորդ կարգի կապիտան Գևին Թարբարդը, կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,– ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել են Ադրբեջանի ՊՆ–ից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում