Դանիան ԵՄ գագաթնաժողովի ժամանակ թռիչքազերծ գոտիներ կսահմանի
Աշխարհ
Դանիական ոստիկանությունը ԵՄ գագաթնաժողովի վայրի մոտակայքում մի քանի տարածքներ կհայտարարի թռիչքներից զերծ գոտի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դանիական ոստիկանության հայտարարությանը։
Հոկտեմբերի 9-ից 10-ը Հորսենսում տեղի կունենա հեռահաղորդակցության ոլորտի նախարարների հանդիպում, իսկ հոկտեմբերի 13-ին և 14-ին՝ առևտրի նախարարների հանդիպում։
«Դանիայի ԵՄ նախագահության հետ կապված՝ Հորսենսի տարածքում կստեղծվեն ժամանակավոր թռիչքազերծ գոտիներ», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Դանիացի իրավապահ մարմինների աշխատակիցները նշում են, որ միջոցառումները ձեռնարկվել են բացառապես անվտանգության և հասարակական կարգի պահպանման շահերից ելնելով։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել