Նիդերլանդները Ուկրաինային կհատկացնի ևս 55 միլիոն եվրո օգնություն
Աշխարհ
Նիդեռլանդները 55 միլիոն եվրո կհատկացնի Համաշխարհային բանկին Ուկրաինային օժանդակության ծրագրերի համար։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք Համաշխարհային բանկին հատկացնում ենք 55 միլիոն եվրո՝ վերակառուցման և բարեփոխումների ծախսերը հոգալու համար», - ասել է նա։
Շոֆը պարզաբանել է , որ 2022 թվականից ի վեր Նիդեռլանդները Ուկրաինային աջակցելու համար հատկացրել է 20.6 միլիարդ եվրո, որից 13.6 միլիարդ եվրոն՝ ռազմական օգնության համար։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել