Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ․ մանրամասներ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը։
Մանրամասն քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի զարգացումները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի կողմից Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ առաջարկված պլանի համատեքստում։ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ պաղեստինյան խնդրի համապարփակ կարգավորման օգտին՝ հիմնված միջազգային իրավունքի հայտնի սկզբունքների վրա։
«Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Մասնավորապես, հետաքրքրություն է արտահայտվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցային լուծում գտնելու և Սիրիայում իրավիճակի հետագա կայունացման հարցում» , - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել