Եվրոպան ներգրավված է Վրաստանի դեմ ուղղված հակապետական գործողություններում․ Կոբախիձե
Աշխարհ
Եվրոպական բյուրոկրատիան անմիջականորեն ներգրավված է Վրաստանի դեմ ուղղված հակապետական գործողություններում, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Նախկինում ամերիկյան բյուրոկրատիան էր ներգրավված, հիմա եվրոպական բյուրոկրատիան է անմիջականորեն ներգրավված մեր երկրի դեմ հակապետական գործողություններում», - ասել է վարչապետը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում հոկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը։ Կազմակերպիչները բեմից կոչ են արել «տիրանալ նախագահի նստավայրի բանալիներին», որից հետո ցուցարարների մի մասը շարժվել է դեպի մոտակայքում գտնվող նստավայր: Ցուցարարները քանդել են ցանկապատը, սակայն նրանց հետ են մղել հատուկջոկատայինները, որոնք կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը հոկտեմբերի լույս 5-ի գիշերը ձերբակալել է ակցիայի հինգ նախաձեռնողների՝ իշխանությունը տապալելու և խմբակային բռնություն կազմակերպելու կոչերի համար:


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել