Չորս տարվա ընթացքում սա հեղափոխության հինգերորդ փորձն է․ Վրաստանի վարչապետ
Աշխարհ
Վերջին չորս տարիների ընթացքում Վրաստանում հեղափոխության հինգերորդ փորձը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին, երբ ցուցարարները գրոհել են նախագահական պալատը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս չորս տարիների ընթացքում մենք մեր երկրում տեսանք հեղափոխություն անելու հինգերորդ փորձը։ Եվ այս դեպքում այն աջակցվել է դրսից»,- հայտարարել է Կոբախիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։
Ինչպես նշել է Կոբախիձեն, այս անգամ էլ պետությունը անսասան մնաց և կանխեց հեղափոխությունը։ «Մենք չենք սպասի վեցերորդ, յոթերորդ կամ ութերորդ փորձին», - հայտարարել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել