Սլովակիան, Ֆիցոյի օրոք առաջին անգամ, ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային
Աշխարհ
Սլովակիան Ռոբերտ Ֆիցոյի վարչապետ ընտրվելուց ի վեր առաջին անգամ ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային , հաղորդում է «Regnum» լրատվական գործակալությունը ՝ հղում անելով պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինակին։
«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում, որ մենք ստորագրել ենք 14-րդ աջակցության փաթեթի վերաբերյալ հուշագիր, որը նախատեսում է, որ Սլովակիան Ուկրաինային կտրամադրի ինժեներական և ականազերծման օգնություն», - ասել է նախարարը։
Փաստաթուղթը ստորագրել են Կալինյակը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ Կիևը, ինչպես սպասվում է, կստանա հինգ ականազերծման մեքենա։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել