ԵՄ-ն կսահմանափակի Ռուսաստանից դիվանագետների ուղևորությունները դաշինքի ներսում․ FT
Համաշխարհային Մամուլ
ԵՄ երկրները համաձայնել են սահմանափակել Ռուսաստանից դիվանագետների այցերը դաշինքի ներսում։ Հունգարիան հանել է այդ նախաձեռնության վետոն, պնդում Է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ԵՄ երկրների կառավարությունները համաձայնել են սահմանափակել ռուս դիվանագետների այցերը դաշինքի ներսում։ Չեխիայի կողմից առաջ քաշված նախաձեռնությունը Բրյուսելի կողմից մշակվող պատժամիջոցների նոր փաթեթի մի մասն է», - ասվում է հոդվածում։
«Հունգարիան՝ վերջին երկիրը, որը դեմ է հանդես եկել այդ միջոցին, հանել է վետոն», - պնդում են պարբերականի աղբյուրները։ Առաջարկվող կանոնները կստիպեն եվրոպական քաղաքներում աշխատող ռուս դիվանագետներին սահմանը հատելուց առաջ տեղեկացնել ընդունող երկրի իշխանություններին իրենց ուղևորությունների ծրագրերի մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան