Լեհաստանում հարձակվել են Մերկելի վրա․ Politico
Աշխարհ
Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին քննադատել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին հատուկ ռազմական գործողության սկզբում եվրոպական երկրների մեղավորության մասին նրա խոսքերից հետո: Նրա խոսքերը մեջբերում Է Politico-ն։
«Անգելա Մերկելն իր անմտածված հարցազրույցով ապացուցեց՝ վերջին հարյուրամյակի ընթացքում Եվրոպայի համար ամենավնասակար գերմանացի քաղաքական գործիչների շարքում է», - ասել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր՝ Լեհաստանը, Լատվիան, Լիտվան և Էստոնիան անուղղակիորեն մեղավոր են հատուկ ռազմական գործողություն սկսելու համար: Նրա խոսքով՝ 2021 թվականին երկրները դեմ են արտահայտվել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության նոր ձևաչափի վերաբերյալ իր առաջարկին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ