Եվրոպայում մատնանշել են ֆոն դեր Լեյենի անպարտելիությունը․ Politico
Վերլուծական
ԵՄ-ում ոչ ոք չի ակնկալում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հեռացումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից նրան անվստահություն հայտնելու փորձերի ֆոնին: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ոչ ոք լրջորեն չի սպասում նրա անկմանը. երկու առաջարկներն արել են ծայրահեղ ձախ և ծայրահեղ աջ կողմերը, և նույնիսկ միասին նրանց ձայները բավարար չեն նրան տապալելու համար», - ասվում է նյութում:
Այս անգամ ֆոն դեր Լեյենի թիմը ԵՀ-ի աշխատակիցներին նույնիսկ չի խնդրել գնահատել քվեարկության հավանական արդյունքը, ինչպես դա արվել էր հուլիսին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան