Թուրքիան հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին․ Էրդողան
Աշխարհ
«Մենք ոչ միայն հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլև աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին»։
Գաբալայում, APA-ի թղթակցի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։
Նա նշել է, որ հույս ունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի շարունակության հարցում։
Էրդողանը նաև կարծիք է հայտնել, թե «թյուրքական աշխարհն ավելի կարևոր դեր կխաղա մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության գործում»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ