Իտալիայի փոխվարչապետը նշել է՝ երբ կայցելի Ռուսաստան
Աշխարհ
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Ռուսաստան այցելելու ծրագրերի մասին: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել Է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ՝ խոսելով առևտրային համագործակցության ընդլայնման մասին։
«Նախատեսում եմ մեկնել Վաշինգտոն և, երբ ավարտվի պատերազմը, Մոսկվա։ Իտալիան պարտավոր է կամուրջներ կառուցել», - ասել է քաղաքական գործիչը։
Վեևջինս ընդգծել է իտալական ընկերությունների արտադրանքի խթանման անհրաժեշտությունը՝ նշելով իր վերջին այցերը Չինաստան, Ճապոնիա և առաջիկա ուղևորությունները Եգիպտոս և Աբու Դաբի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ