ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն քողարկում են Ուկրաինայի հարձակումները Զապորոժիեի ատոմակայանի վրա․ Զախարովա
Ռուսաստան
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն քողարկում են Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումները Զապորոժիեի ատոմակայանի վրա՝ խրախուսելով նոր հարձակումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանությունը տեղադրված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
«Քողարկելով Կիևի նման անխոհեմ գործողությունները՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները ոչ միայն խրախուսում են Ուկրաինային նոր հարձակումներ իրականացնել խաղաղ միջուկային օբյեկտների վրա, այլև դառնում են անմիջական հանցակիցները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագետը ցինիկ է անվանել Եվրամիության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք շարունակում են քաղաքական, ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, առանց որի նման սադրանքներն անհնար կլինեին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան